Գողացել է 600 հազար եվրո
Ռուսաստան
Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է տարադրամի փոխանակման կետի 600 հազ. եվրո գողացած աշխատակցին, ով այդ գումարը վերցրել և փախել է, երբ մի գործարար բերել էր այդ գումարը՝ ռուբլիով փոխանակելու։
Երկուշաբթի օրը Մոսկվայի ոստիկանություն է դիմել առևտրային ընկերության ներկայացուցիչ, ով հայտնել է, որ «Проспект Мира» փողոցի տարադրամի փոխանակման կետերից մեկում խոշոր չափի կանխիկ գումար է տվել, սակայն իրեն այդ գումարին համարժեք ռուբլի չեն վերադարձրել։
Տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը գումարը վերցրել և փախել է պահեստային դռնով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)