Ս. Լավրով. «Սիրիային պետք է երկխոսություն, ոչ թե վերջնագրեր»
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտպանում է Արաբական երկրների լիգայի նախաձեռնությունը Սիրիայում քաղաքական ճգնաժամի լուծման համար։
Լավրովը նաև վերահաստատել է Ռուսաստանի և Արաբական լիգայի դիտորդական առաքելության հետ համագործակցելու պատրաստակամությունը։ Լավրովն այս մասին հայտարարել է Ալժիրի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ նշել է, որ ինչպես Ալժիրը, այնպես էլ Ռուսաստանը դեմ են Սիրիայի նկատմամբ «սանկցիաներով» և «վերջնագրերով» խոսելուց։
«Մենք բարձր ենք գնահատում Ալժիրի ջանքերն Արաբական լիգայի կազմում՝ Սիրիայի հարցում», - ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)