Կրակոցներ արձակած տղայի արարքը՝ դատախազի տեղակալ հոր պաշտոնազրկման պատճառ
Իրավունք
Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանը, որի որդին՝ Սեւակ Մինասյանը երեկ`սեպտեմբերի 26-ին, ահաբեկել էր ռեստորանի աշխատակիցներին եւ օդ էր կրակել, հանրապետության գլխավոր դատախազի հրամանով ազատվել է աշխատանքից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ Lurer.com-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզում սեպտեմբերի 26-ին «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի բակում մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանի որդին՝ Սեւակ Մինասյանը, օդ էր կրակել՝ չհանդուժելով, որ ռեստորանի աշխատակիցները «իր ասածներով չեն շարժվում» և իրենից պահանջում վերադարձնել պարտքերը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում