Վլադիմիր Պետրոսյանը նշանակվել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար
Ռուսաստան
Ինչպես հաղորդում է «Комсомольская Правда»–ն՝ այսօր Մոսկվայի սոցիալական ապահովության վարչության պետ Վլադիմիր Պետրոսյանը նշանակվել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական ծառայությունը։
Վլադիմիր Պետրոսյանը փոխարինել է այսօր՝ Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինի հրամանով փոխքաղաքապետի պաշտոնից ազատված Լյուդմիլա Շվեցովային։
Հիշեցնենք, որ, Մոսկվայի քաղաքապետի հրամանով, աշխատանքից ազատվել են քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինը և մյուս տեղակալ Լյուդմիլա Շվեցովան։
Ըստ «Единая Россия» կուսակցության պաշտոնական հաղորդագրության՝ երկու տեղակալներն էլ աշխատանքի են անցնելու Պետդումայում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ