Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է (լրացված)
Իրավունք
Lurer.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամաբ` ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է:
Այս տեղեկությունը Lurer.com-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Վերջինիս փոխանցմամբ` Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (յուրացնել կամ վատնել, 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ, 314 հոդված:
Մյուս ձերբակալվածը`Հովհաննես Գրիգորյանը` սոցապի վճարային ծառայության նախկին պետը, ձերբակալվել է 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով և 314 հոդվածով: Նույն հոդվածով է ձերբակալվել նաև մյուս անձը, ով կենսաթոշակների ապահովման վարչության գործող պետն էր:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում