Երկու հայ հափշտակել են 100 մլն ռուբլի
Ռուսաստան
Հայաստանի երկու քաղաքացի հափշտակել են 100 մլն ռուբլի։ Գումարը տրամադրվել էր Կենտրոնական վարչական շրջանի ոստիկանապետության կողմից՝ Մոսկվայի մանկապարտեզների ու դպրոցների վերանորոգման համար: Այս մասին "Metronews.ru" գործակալությանը հայտնել են Մոսկվայի ոստիկանությունից:
Խմբի անդամները հաղթել են 2011 թ.–ի՝ ամռանն ու աշնանը մանկապարտեզների ու դպրոցների վերանորոգման հայտամրցույթը, կնքել պայմանագիր` 100-ից ավելի կրթօջախների վերանորոգման ու բարեկարգման մասին: Այս ծրագրի համար քաղաքի բյուջեից հատկացվել է 300 մլն ռուբլի: Միջոցների առաջին մասը` 100 մլն ռուբլին, ստացել են մի խումբ հանցագործներ՝ ներկայացնելով աշխատանքների ավարտին վերաբերող կեղծ փաստաթղթեր։ Միջոցները փոխանցվել են կեղծ հաշվեհամարների վրա ու հափշտակվել:
Այժմ ոստիկանությունը փնտրում է խմբի մյուս անդամներին: Կապալառուներին մեղադրանք է առաջադրվել՝ հատկապես խոշոր չափերով խարդախության համար: Սակայն հանցագործները չեն կալանավորվել. նրանցից վերցվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)