Արտակ Բեգլարյանն ընդունել է ՄԻՊ Արման Թաթոյանին
Բլոգոսֆերա
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս օրերի կարևոր հանդիպումներից մեկը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակության հետ էր:
Բարձր եմ գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանի ներդրումը, ինչպես նաև հայկական զույգ պետությունների մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցության դերակատարությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում:
Արժեվորում եմ Արման Թաթոյանի իրականացրած արհեստավարժ և սրտացավ աշխատանքը հատկապես պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածներում: Վերջին շրջանում մեր համատեղ աշխատանքը նպատակաուղղված էր առաջնահերթորեն պատերազմի հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների բարձրաձայնմանն ու իրավունքների պաշտպանությանը:
Վստահ եմ, որ Արման Թաթոյանն իր հետագա գործունեությունը նույնպես ծավալելու է ի նպաստ մեր հայրենակիցների իրավունքների ու ազատությունների պաշտպանության»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ