Ընդդիմության լիդերները ցուցարարներին «ոչխարներ» էին անվանում. Վլադիմիր Պուտին
Ռուսաստան
Պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ վարչապետ Վլադիմիր Պուտինը նշել է, որ «Болотная» հրապարակի ցույցերի կազմակերպիչները մարդկանց վճարել են, որպեսզի մասնակցեն ցույցերին։ Ապա ավելացրել, որ ընդդիմության լիդերները ցուցարարներին անվանել են «ոչխարներ»։
«Որոշ մարդիկ վճարվել են ցույցեր կազմակերպելու համար։ Լավ, թող վճարվեն, թող տղաները մի քիչ գումար աշխատեն, բայց, որ մարդկանց վերաբերվում են, այնպես ինչպես խոշոր եղջերավոր կենդանիների՝ դա արդեն սեփական անձը հարգելու պակասի արդյունք է», - ասել է Ռուսաստանի վարչապետը ռուսական առաջատար հեռուստաալիքներով ուղիղ եթերում հեռարձակվող հեռուստակամուրջի ժամանակ։
«Էկրաններից ակնհայտ երևում էր, որ հրապարակում հավաքված ցուցարարներին ընդդիմության առաջնորդներն անվանում էին «ոչխարներ»», – ասել է Պուտինը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)