ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սևաստոպոլին մոտեցող ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին (տեսանյութեր)
ՏեսանյութերՌուսական զինված ուժերը ոչնչացրել են չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր՝ Բալակլեյի, Կիևի, Չեռնիգովի, ինչպես նաև Սև ծովի օդային տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օրվա ընթացքում երեք ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Բալակլիայի, Կիևի և Չեռնիգովի վրա։ Նաև ոչնչացվել է մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Սև ծովի օդային տարածքում Սևաստոպոլին մոտենալիս»,- ասել է Կոնաշենկովը։
Ընդհանուր առմամբ, ըստ պաշտպանության նախարարության, Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ի վեր ռուս զինվորականները ոչնչացրել են 271 անօդաչու թռչող սարք, 1627 տանկ և այլ զրահատեխնիկա, 167 բազմակի հրթիռահրետանային կայանք, 669 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաեւ 1474 միավոր հատուկ ռազմական մեքենա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից