Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Բնապահպանների սկանդալային պատասխանը ոստիկանությանը (տեսանյութ)

Իրավունք

Պատասխան ոստիկանության հայտարարությանը.

Մի քանի օր առաջ հայրենի ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե իբր բացահայտել է «Խոսրովի անռատ» արգելոցում կենդանիների սպանդն իրականացնողին, իսկ բնապահպանները խանգարում են նախաքննության ընթացքին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է' «… սեպտեմբերի 29-ին, որսագողության դեպքը բացահայտվեց. 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանը խոստովանեց կատարվածը», «Պարզվեց' նրանց (բնապահպաններին) ոչ սպանված կենդանիներն են հետաքրքրում, ոչ որսագողության բացահայտումը: Նույնիսկ որսագողությունը խոստովանած' Նորիկ Սարգսյանը չի հետաքրքրում, ում զարմանալի եռանդով իրենց պաշտպանության տակ են առել»: Տեսանյութում առկա "փաստերը" առաջացնում են մեր արդարացի տարակուսանքը գործի լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու, իրական հանցագործներին ու պատվիրատուներին բացահայտելու առնչությամբ: Ոչ միայն բնապահպանների, այլ նաև ողջ հանրության պահանջն է բացահայտել իրական հանցագործներին' անմիջական կատարողից մինչեւ անգործություն ցուցաբերող բարձրաստիճան պաշտոնյաները:

Ուստի հարկ ենք համարում ներկայացնել որոշակի պարզաբանումներ.

1. Մեզ հետաքրքրում է դեպքի ամբողջական, լիարժեք քննությունը, իրական պատասխանատուների եւ պատվիրատուների բացահայտումը, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կենդանական աշխարհի սպանդի արմատական վերացումը, եւ ոչ թե մեկ մասնավոր դեպքի բացահայտումը,

2. Ոստիկանության աշխատակիցները գործում են ոչ պրոֆեսիոնալ, քննչական գործողությունները (տեղազննություն, հարցաքննություն եւ այլն) իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգերի խախտումներով: Մասնավորապես, տեղազննության ձեւական բնույթը, Նորիկ Սարգսյանի' դատավարական կարգավիճակի հարցը (ըստ վերջինիս պաշտպան, փաստաբան Վ. Ենգիբարյանի, Ն.Սարգսյանը գործով ներգրավված է որպես վկա, սակայն ոստիկանության տարածած տեսանյութն այլ բանի մասին է վկայում, իսկ փաստաբանը հրաժարվեց դրա վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնել),

3. Ոստիկանությունը զարմանալիորեն չի անդրադառնում զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանված ինտերնետային կայքէջերի տվյալները, որտեղ բացահայտ կերպով մարդկանց (այդ թվում արտասահմանից) հրավիրում են Հայաստան՝ բեզոարյան այծ, հայկական մուֆլոն եւ Կարմիր գրքում գրանցված այլ կենդանատեսակներ որսալու համար: Ավելին, "Շանթ" հեռուստաընկերության եթերից սույն թվականի սեպտեմբերի 30-ին ուղղակիորեն հնչել է ռուսական մի ընկերության ներկայացուցչի խոսքն այն մասին, թե ինչպես են իրենց ծառայություններից օգտվող որսորդները վերջերս եղել Հայաստանում, որսացել նշված կենդանիներին եւ դժգոհ մնացել հայկական կողմի "մատուցած ծառայություններից": Այս հանգամանքը վկայում է, որ ոստիկանությունը կամ կոծկում եւ հովանավորում է իրական մեղավորներին, ովքեր Հայաստանի կենդանական աշխարհը դարձրել են միջազգային բիզնեսի առարկա, կամ ոստիկանության կոմպետենտությունը չի բավարարում կիրառելու մի պարզագույն մեխանիզմ' կապվել նշված կայքէջերի կոնտակտներով եւ փորձել բացահայտել կազմակերպված հանցավոր խմբերին:

4. Եթե ոստիկանությունը պնդում է, որ Նորիկ Սարգսյանը Հայաստանի որսորդների միության անդամ է, ապա հարց է ծագում, թե ի ՞նչ չափանիշներ են պահանջվում այդ միության անդամ դառնալու համար, ինչպիսի պատասխանատվություն է կրում որսորդների միությունն իր անդամների գործողությունների համար եւ հակառակը: Եվ կարևոր մի հանգամանք' ինչպե ՞ս ստացվեց, որ այդ հանցանքը կատարելու համար մեղադրվեց միայն Նորիկ Սարգսյանը: Ոստիկանության կողմից պատրաստված տեսանյութում ասվում է, որ նա մեկ տարի զբաղվել է ոչ միայն որսագողությամբ, այլ նաև վաճառել է որսը, միգուցե պետք է պարզել, թե ովքե՞ր են եղել նրա պատվիրատուներն ու գնորդները:

5. Եւ, ի վերջո' ինչպե՞ս են ծախսվում այն հսկայածավալ դրամական միջոցները, որոնք ՀՀ պետական բյուջեից եւ միջազգային դրամաշնորհային ծրագրերի միջոցով հատկացվում են "Խոսրովի անտառ" պետական արգելոցի կենդանական եւ բուսական աշխարհի պահպանության համար:

Մենք հայտարարում ենք, որ չենք պաշտպանում որեւէ մեկին, այլ հետամուտ ենք լինում, որպեսզի ամբողջությամբ եւ հիմնովին արմատախիլ արվի արգելված կենդանիների որսի արատավոր պրակտիկան մեր հանրապետությունում, իսկ դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն իրական հանցագործներն ու նրանց հանցակիցները, այդ թվում' պատվիրատուները:

Մենք պահանջում ենք հարուցված քրեական գործի շրջանակներում հաշվի առնել վերեւում նշված բոլոր հանգամանքները եւ բացահայտել ողջ ծավալով, եւ ոչ թե կոծկել գործի առանցքային դրվագները եւ գործը բարդել մեկ անձի վրա: Մեր խնդիրն է այս երեւույթի վերացումը, ոչ թե մեկ մասնավոր դեպքի բացահայտումը: Զանգվածային լրատվամիջոցների կողմից հրապաակված նյութերում առկա են լիարժեք հետաքննության իրականացնելու համար անհրաժեշտ առավել քան բավարար հիմքեր:

Հավաստիացնում ենք նաեւ, որ մինչեւ վերջ հետամուտ ենք լինելու, որպեսզի բացահայտվեն եւ պատասխանատվության ենթարկվեն իրական մեղավորները' արգելված կենդանիների սպանդը որպես բիզնես իրականացնող անձինք եւ կազմակերպությունները: Նրանք, ովքեր տարիներ շարունակ Հայաստանի բնաշխարհը որսատեղի են դարձրել, ովքեր հիմնականում զանազան օլիգարխների ու նրանց հովանավորների ջանքերի շնորհիվ չեն ենթարկվում պատասխանատվության:

Ելնելով վերոշարադրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործը գտնվում է ՀՀ ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ' վերջինիս հորդորում ենք.

• վերահսկել, որ քննչական գործողություններն իրականացվեն լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ,

• «գլխից բռնել» եւ բացահայտել իրական մեղավորներին' սկսած բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի պահպանության գծով պատասխանատուների,

• բացահայտել «ատկատների» դեպքերը, որոնք թույլ են տրվել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնյանների կողմից. Մեր գնահատմամբ դրանք անմիջական կապ ունեն որսագողության արատավոր դեպքերի հետ,

• միևնույն ժամանակ, հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը զբաղվել իր գործով եւ խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրության եւ քրեաիրավական օրենսդրության պահանջները, հանդես չգալ քաղաքական բնույթ ունեցող եւ ոչ կոռեկտ հայտարարություններով' անլրջացնելով երկրի իրավապահ համակարգը:

Մենք ձեզ հավաստիացնում ենք, քրեական գործերի կոծկման դասական մեխանիզմները հետայսու չեն գործելու:

Եթե իրավապահ մարմինների գործողությունները վստահություն չներշնչեն առ այն, որ նրանք իրապես ցանկանում են ամբողջությամբ բացահայտել այս ոլորտում առկա հանցավոր դեպքերը, ապա մենք ինքներս դրանք կբացահայտենք' զուգահեռաբար պատասխանատվության կանչելով իրավապահ մամինների պատասխանատու պաշտոնյաներին:

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնություն

04.10.2012թ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված