«Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում 5 գույք են ձեռք բերել, Թուրքիայի քաղաքացիները՝ շուրջ 72 գույք»
ՔաղաքականԹուրքիայի քաղաքացիները Հայաստանում 72 անշարժ գույք են ձեռք բերել, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 5 անշարժ գույք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
«Հայաստանում գույքի ձեռքբերման վերաբերյալ իրավակարգավորումն այնպիսինն է, որ այստեղ ոչ գյուղատնտեսական նշանակության գույք կարող են ձեռք բերել ցանկացած երկրի քաղաքացիներ, 2002թ-ից Հայաստանում Թուքիայի քաղաքացիները 72 միավոր անշարժ գույք են ձեռք բերել, դրանց մեծ մասը բնակարաններ են, մի մասը հասարակական փոքր օբյեկտներ, իսկ Ադրբեջանի քաղաքացիները ձեռք են բերել 5 միավոր անշարժ գույք»,-հայտնեց Սուրեն Թովմասյանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից