Թևավոր հրթիռներով ոչնչացվել է ուկրաինական ռազմական ենթակառուցվածք. ՌԴ ՊՆ
ՏեսանյութերՌուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունների անցկացումը Ուկրաինայում, հայտնում է ՌԴ ՊՆ֊ն։
«Մարտի 28-ի երեկոյան բարձր ճշգրտության օդային թեւավոր հրթիռները Ռիվնե շրջանի Կլևան գյուղի մոտ ոչնչացրել են վառելիքի մեծ բազա։ Այս բազայից ուկրաինական ռազմական տեխնիկայի համար վառելիք է մատակարարվել Կիևի արվարձաններին։ Գիշերվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանությունը Չեռնոբաևկա գյուղի տարածքում ուկրաինական 3 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։
Գիշերվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ինքնաթիռը խոցել է Ուկրաինայի 68 ռազմական օբյեկտ։
Ընդհանուր առմամբ, ՌԴ ՊՆ֊ն հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացրել է 123 ինքնաթիռ և 74 ուղղաթիռ, 311 անօդաչու թռչող սարք, 1738 տանկ և այլ զրահատեխնիկա, 181 բազմակի հրթիռահրետանային կայանք, 726 դաշտային հրետանային և ականանետ, ինչպես նաև 1592 միավոր միավոր ռազմական մեքենա»,֊հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից