Մահացել է The Wanted խմբի մենակատար Թոմ Փարկերը (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՄահացել է բրիտանական The Wanted խմբի անդամ Թոմ Փարքերը։ Նա 33 տարեկան էր, գրում է Daily Mail-ը։ Համերգային շրջագայության ժամանակ, խմբի անդամների խոսքով, նա իրեն լավ է զգացել, բայց հանկարծ նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա հեռացել է կյանքից՝ ընկերներով ու ընտանիքի անդամներով շրջապատված։ Գայտնի է, որ Թոմը երկու տարի տառապում էր գլխուղեղի քաղցկեղով։
«Թոմը սիրում էր հյուրախաղեր։ Նա իսկական ռոք աստղ էր և որոշեց միանալ տղաներին բեմում: Մենք բոլորս նկատեցինք, թե որքան արագ է Թոմի վիճակը վատացել, բայց նա չի զղջացել, նա իսկապես ցանկանում էր դա անել», - ասել է արտիստի բարեկամը: Աղբյուրը հայտնել է նաև, որ իր կյանքի վերջին րոպեներին Թոմը խնդրել է նվագել Oasis խմբի երգը՝ Live Forever:
Քելսին և Թոմն ունեն երկու երեխա՝ երկու տարեկան Աուրելիան և Բոդհին, ով ընդամենը մեկ տարեկան է, գրում է պարբերականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)