Պուտին. «Պրոխորովն արժանի մրցակից է»
Ռուսաստան
Վարչապետ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ գործարար Միխայիլ Պրոխորովն իր համար արժանի, ուժեղ մրցակից է նախագահական ընտրություններում։
«Ես նրան հաջողություն չեմ ցանկանում, քանի որ ես նույնպես պայքարում եմ նախագահի պաշտոնի համար», - ավելացրել է վարչապետը։
Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական ծառայությունը։
Հիշեցնենք, որ միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը օրեր առաջ հայտարարել է 2012 թ.–ի ՌԴ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Պուտինը դեռ շարունակում է «Ուղիղ եթերում» պատասխանել քաղաքացիների հարցերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)