Մահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էր Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են «Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանին Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը Արհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգը Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում Կիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէ Իտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետով Սև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվել 

Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը (տեսանյութ)

Տեսանյութեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվող՝ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի: «Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն ու գնահատելով նախարարության հնարավորությունը, դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, (ես այն ժամանակ զբաղեցնում էի նախարարի պաշտոնը), առաջարկեցի 2022 թվականին իրականություն դարձնել ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարին կայացրած որոշումը «ԱրմՀայԹեք 2022» ցուցահանդեսի կազմակերպման մասին: Մենք չէինք կարող կանխատեսել այն բոլոր դժվարություններն ու բարդությունները, որոնք ի հայտ էին գալու, սակայն ի պատիվ կազմակերպիչների՝ մեծ միջգերատեսչական խումբ էր աշխատում, այսօր այն իրականություն է դարձել»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը հնարավորություններ կստեղծի նոր համագործակցության, համատեղ ծրագրերի, ստեղծարար գաղափարների իրականացման համար:

«Այս հարթակը կնպաստի նաև մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը՝ դրանով իսկ խթանելով տարածաշրջանում խաղաղ համատեղ գոյակցության, երկարաժամկետ խաղաղության հաստատման մեր գաղափարների իրականացումը»,- նշել է նախագահը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կարևորել է նման ցուցահանդեսների անցկացումը: «Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս «ԱրմՀայԹեք» միջազգային ցուցահանդեսի կայացման առթիվ, և առաջին հերթին շնորհակալություն հայտնել այն ամբողջ կատարված աշխատանքի համար, որ կազմակերպիչները իրականացրել են և այսօր ունենք այս որակյալ կազմակերպված միջոցառումը, որն իսկապես հաջողված է»,- նշել է Աժ փոխխոսնակը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի աշխարհի տեխնոլոգիական քարտեզում հստակ դիրքավորվելու համար՝ դառնալու բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր:

«Սա, իհարկե, մեծ ջանքեր է պահանջում. համակարգված և համագործակցային աշխատանքային մոտեցում, ճիշտ թիրախավորված գործունեություն: Այս առումով «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսը ևս մեկ քայլ է նպատակին հասնելու համար՝ հանդիպելու ոլորտի ներկայացուցիչներին, ներկայացնելու ձեռքբերումները, ամրագրելու համագործակցության նոր շրջանակներ»,- ասել է Դավիթ Սահակյանը։

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մասնակիցների հետ, հետաքրքրվել նրանց ընթացիկ գործունեությամբ, զարգացման ծրագրերով:

Ցուցահանդեսը, որի ընթացքում հայկական և արտասահմանյան ավելի քան 50 ընկերություններ ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները, նպատակ ունի խթանել ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։ Ցուցահանդեսը հյուրընկալել է պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից, Իրաքից և Իրաքյան Քուրդիստանից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղար
Ամենադիտված