Ջիմ Քերին ավարտում է կարիերան (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԲոլորի կողմից շատ սիրված հոլիվուդյան կատակերգու դերասան Ջիմ Քերին Access Hollywood-ին տրված հարցազրույցում հայտնել է, որ հեռանում է կինոարվեստից։ Դերասանն ասել է, որ Հոլիվուդում 45 տարի աշխատելուց հետո պատրաստվում է թոշակի անցնել և հանգիստ կյանք վարել։
«Ես կարող էի շարունակել կարիերաս։ Բայց ես շատ եմ սիրում իմ հանգիստ կյանքը։ Ես սիրում եմ կտավի վրա նկարել, սիրում եմ իմ հոգևոր կյանքը։
Ես զգում եմ (և սա դուք երբեք չեք լսի մեկ այլ արտիստից), որ արդեն բավական է: Ես բավականաչափ գործ եմ արել»,֊ասել է 60-ամյա դերասանը։
Նա հավելել է, որ կընդունի առաջարկվող դերը միայն այն դեպքում, եթե իրոք աչքի ընկնող նախագծում նկարահանվելու առաջարկ ստանա։
«Եթե հանկարծ հրեշտակները ոսկե թանաքով գրված ինչ-որ սցենար բերեն, և ես հանկարծ հասկանամ, որ մարդկանց համար շատ կարևոր կլինի տեսնել ինձ այնտեղ, միգուցե վերադառնամ»,֊ասել է Ջին Քերին։
Դերասանի վերջին ֆիլմը՝ «Sonic Movie 2»-ը, էկրան կբարձրանա ապրիլի 8-ին։