Մահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էր Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են «Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանին Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը Արհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգը Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում Կիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէ Իտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետով Սև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվել 

Հայաստանում անվտանգային մարտահրավերները փոխվել են, իրավիճակը շատ ավելի վատթարացել է․ Գեղամ Մանուկյան

Քաղաքական

Հայաստանում անվտանգային մարտահրավերները փոխվել են, և իրավիճակն այս պահին շատ ավելի վատթարացել է, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հաղորդավարի դիտարկմանը, թե երկրի անվտանգային մարտահրավերները չեն փոխվել։

«Համաձայն չեմ, որ չեն փոխվել։ Հիմա շատ ավելի վտանգավոր է դառնում, իշխանության գործողություններն արտաքին ճակատում, արցախյան հարցում իշխանության դիրքորոշումները»,– ասել է պատգամավորը։

Հարցին, թե արդյոք իշխանության դիրքորոշումը փոխվել է այս հարցում, Գեղամ Մանուկյանը դրական պատասխան է տվել։ «Այո, վստահաբար։ Գիտեք, 2020 թվականին «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը բղավող Նիկոլ Փաշինյանը, իշխանության ներկայացուցիչները 2022 թվականին այլևս խուսափում են հստակ մի հարցի պատասխանել՝ արդյո՞ք իրենք պատկերացնում են Արցախի ապագան Ադրբեջանի կազմում»,– ասել է նա։

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ ընդդիմությունը իշխանությանը մեղադրել է նրանում, որ իշխանության կողմից նման հայտարարությունը հանգեցրեց պատերազմի և, ըստ նրա, իշխանությունը ականջալուր է եղել ընդդիմադիրներին և արել հետևություններ, Գեղամ Մանուկյանը պատասխանել է, որ իշխանությունը լավ կաներ այդ ժամանակ լսեր ընդդիմությանը։

«Իշխանությունը, որ մեզ լսեր, այն ժամանակվա այդ պոռոտախոսությունը չէր անի։ Եվ դրանից հետո խուսափել ասել՝ իրենք պատկերացնում են Արցախը Ադրբեջանի կազմում, չի նշանակում զգուշավորություն։ Դա այն կարմիր գծերն են, որ Հայաստանի Հանրապետությունը միշտ պետք է ձևակերպած ունենար»,– ասել է նա՝ հավելելով, որ այսօր Ադրբեջանի հինգ կետանոց պահանջներին ՀՀ իշխանությունները խուսափողական պատասխաններ են տալիս, խոսում են արցախահայության իրավունքների պաշտպանության մասին, որը ինքնին չի ենթադրում Արցախի կարգավիճակի հարց։

Պատգամավորը նշել է, որ ՀՀ իշխանությունների խուսափողական պատասխանները Ադրբեջանին հետագայում մանևրելու տեղ են թողնում։ Ի պատասխան, հաղորդավարի դիտարկմանը, որ ընդդիմությունը չի ընդունում իշխանությունների հրավերը, խուսափում է  հանդիպել և քննարկել Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերի վերաբերյալ հարցերը, Գեղամ Մանուկյանն ասել է, որ չեն ընդունելու վարչապետի հետ առանձին հանդիպելու առաջարկը, վարչապետը պետք է գա և բոլոր պատգամավորների ներկայությամբ քննարկի այդ հարցերը։  

«Իմաստը հետևյալն է․ մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում, այսպես կոչեմ, ընդդիմության հետ 2020 թվականի մայիսին հանդիպել էր, Էդմոն Մարուքյանի հետ սուրճ էր խմել, Էդմոն Մարուքյանն էլ դուրս եկավ և հայտարարեց, որ մենք բավարարված ենք, Արցախի հարցում վտանգներ չենք տեսնում»,– ասել է նա՝ նկատի ունենալով, որ մի քանի ամիս անց բռնկվեց Արցախի 44-օրյա պատերազմը։

Գեղամ Մանուկյանը նաև նշել է, որ գործադիրի ղեկավարը նման հարցերը ոչ թե այս կամ այն սենյակում այս կամ այն ուժի հետ առանձին պետք է քննարկի, այլ գա Ազգային ժողով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղար
Ամենադիտված