«Հարսնաքար»-ը պայթեցնել սպառնացողը դատապարտվեց 4 ամիս ազատազրկման
Իրավունք
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով դատական նիստը։
Վարդան Սամվելյանը դատապարտվեց 4 ամիս ազատազրկման և պետք է վճարի 200 հազար դրամ տուգանք:
Հուլիսի 1-ից կհաշվվի նրա ազատազրկման ժամկետը։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը ժամը 02.15–ի սահմաններում, ՊՆ բարձրաստիճան զինվորական Վարդան Սամվելյանը զինամթերքով լցված ճամպրուկով մուտք էր գործել «Հարսնաքար» ռեստորան և սպառնացել պայթեցնել այն:
Վարդան Սամվելյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր. Օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։ Սամվելյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին ավելացել է ևս մեկը' նույն հոդվածի 4-րդ կետը' ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում