Մեր երկիրն այսօր հանել են աճուրդով վաճառքի, չենք հանդուրժելու մեր երկրի ոչ բզկտմանը, ոչ էլ բզկտողներին․ Վահե Հակոբյան
ՏեսանյութերԱյսուհետ հանդուրժելու տեղ չունենք, չենք հանդուրժելու ո՛չ մեր երկրի բզկտմանը, ո՛չ էլ բզկտողներին, այս մասին «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով Երևանի Ազատության հրապարակում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Ես ուզում եմ դիմել մեր քույրերին և եղբայրներին, որոնք չեն միացել մեզ։ Արդյո՞ք նրանք գիտակցում են, որ մեր երկիրը ծայրահեղ վտանգված է։ Արդյո՞ք գիտակցում են, որ հարցը արդեն միայն Արցախին չի վերաբերում։ Այսօրվա հանրահավաքի նպատակներից մեկը զանգ խփելն է»,– ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից