«Մենք անգամ մերժված վարչապետին ենք աջակցում, որ Բրյուսելում խեղճուկրակ չերևա». Կարին Տոնոյան
Տեսանյութեր«Մենք ընդհակառակը, ցույց ենք տալիս, որ այս երկրում կա ժողովուրդ, և անգամ մերժված վարչապետը պետք է հասկանա, թե մենք իրեն ինչ աջակցություն եք ցույց տալիս, որպեսզի ինքն էնտեղ խեղճ ու կրակ չներկայանա». Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Կառավարության շենքի մոտ Արցախի անկախության ճանաչման պահանջով իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «5165 շարժուման» ղեկավարներից Կարին Տոնոյանը՝ խոսելով մեղադրանքների մասին, որ Փաշինյան-Ալիևի հանդիպմանը զուգահեռ կամ դրան ընդառաջ հավաքների անցկացումը հակապետական քայլ է, սրանով պառակտում է մտցվում:
«Յուրաքանչյուր քաղաքացի, մարդ շատ լավ հասկանում է, որ անգամ եթե դու ընդդիմություն ես ու դեմ ես գործող իշխանությանը, բայց քո երկրում պաշտպանում ես քո հայրենիքի շահերը, դրանով դու ընդամենն աջակցում ես գործող իշխանություններին, որպեսզի իրենք չստորագրեն այնպիսի փաստաթղթեր, որոնք անդառնալի կլինեն մեր ժողովրդի ու հայրենիքի համար»,-ընդգծեց Տոնոյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից