Համատեղ քննարկում
Իրավունք
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը հետազոտություն է հրապարակել «Սահմանադրական դատարանի որոշումների կատարման գործընթացը Հայաստանում» խորագրով (հեղինակներ՝ Հ. Ալումյան, Կ. Մեժլումյան, Տ. Հայրապետյան, Ա. Գրիգորյան)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից։
ՀՀ սահմանադրական դատարանում 2012թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 16։00-ին, ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ, կազմակերպվելու է սույն հետազոտության բաց քննարկում։
Քննարկմանը մասնակցելու համար հրավիրվում են նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով սահմանադրական դատարանում ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ գլխավոր դատախազի ներկայացուցիչները։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում