Արմեն Դանիելյանն ընդունել է ԱՄՆ դեսպանության իրավախորհրդատուին
Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության նորանշանակ մշտական իրավախորհրդատու Ջոն Լուլեջյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Սթիվ Կեսլերը, ով ավարտում է մշտական իրավախորհրդատուի իր առաքելությունը Հայաստանում:
Ողջունելով հյուրին՝ Ա.Դանիելյանը հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելությունն իրականացնելու ընթացքում՝ հույս հայտնելով, որ կշարունակվեն ձեւավորված արդյունավետ համագործակցության ավանդույթները: Արձանագրելով պետությունների միջեւ իրավական համագործակցության բնագավառը կարգավորող համաձայնագրերի բացակայությունը՝ կողմերը բարձր գնահատեցին երկուստեք դրսեւորվող պատրաստակամությունը՝ համագործակցելու հանցավորության դեմ պայքարում, որի շնորհիվ ձեւավորվել է դրական փորձ, եւ հույս հայտնեցին, որ առաջիկայում եւս կպահպանվեն ու ավելի կզարգացվեն փոխգործակցության մեխանիզմները:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը շնորհակալություն հայտնեց Ս. Կեսլերին՝ անցած մի քանի տարիների ընթացքում բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքի համար:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում