Տղաներին տարան Հադրութ, բայց Հադրութը արդեն մերը չէր. զոհվածի մայր
ՏեսանյութերՏղաս ասում էր՝ էս ինչ խայտառակություն է, չեմ ուզում Արցախն աչքիս առաջ կորցնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց զոհված Հայկազ Մկրտչյանի մայր՝ Աննա Մկրտչյանը:
«Հայկազը վիրավորվել է հոկտեմբերի 29-ին, մեկ օր ման ենք եկել: Հաջորդ օրը՝ իր ծննդյան տարելիցն էր Մուրացանի հոսպիտալում գտանք: 12 օր մնաց հիվանդանոցում, այդպես էլ ուշքի չեկավ, և ամսի 9-ին՝ պայմանագիրը ստորագրելու մեկ ժամ առաջ սիրտը կանգնեց»,- ասաց Աննա Մկրտչյանը:
Նրա կարծիքով՝ արցախյան վերջին պատերազմը արհեստականորեն հրահրված պատերազմ էր. տղաներին տարան Հադրութ, բայց Հադրութը արդեն մերը չէր:
Մանրամասները` տեսանյութում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից