Ռուսաստանը ամերիկացի Թրևոր Ռիդին փոխանակել է Կոնստանտին Յարոշենկոյի հետ (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանը փոխանակել է Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված ամերիկացի ուսանող Թրեւոր Ռիդին ամերիկյան բանտում բանտարկված ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի հետ։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ փոխանակմանը նախորդել է երկարատեւ բանակցային գործընթաց։ Յարոշենկոյի կնոջ խոսքով՝ փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայում։ Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերը հետաքննող Պետդումայի հանձնաժողովի անդամ Մարիա Բուտինան փոխանակումն անվանել է ռուսական դիվանագիտության ձեռքբերում։
«Երկարատև բանակցային գործընթացի արդյունքում 2022 թվականի ապրիլի 27-ին ԱՄՆ քաղաքացի Թրևոր Ռոուդի Ռիդը, որը նախկինում դատապարտվել էր Ռուսաստանի Դաշնությունում, փոխանակվել է ՌԴ քաղաքացի Կոնստանտին Յարոշենկոյի հետ, ով 2010 թ. ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Զախարովան։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից