«Ազովի» մարտիկները ցույց են տվել, թե ինչպես են ապրում «Ազովստալի» նկուղներում (տեսանյութ)
Տեսանյութեր
«Ազով» գնդի զինծառայողները ցույց են տվել, թե ինչ կացարաններ են կառուցում իրենց համար «Ազովստալի» նկուղներում։ Վրաններ, ալյումինե թավաներ և տախտակներից պատրաստված մահճակալ՝ ահա քաղաքի պաշտպանների ողջ կյանքը։ Սակայն նրանց ժամանակավոր կացարանները կոկիկ ու մաքուր տեսք ունեն՝ հաշվի առնելով այն անմարդկային պայմանները, որոնցում հայտնվել են զինվորները։ Այս մասին հայտնում է УНИАН-ը։
Ստորև ներկայացված տեսանյութում, որը հրապարակվել է AntiKugut կեղծանունով մարտիկի Telegram-ի ալիքում, պատկերված է նրա «Ռեյնջեր» անունով գործընկերոջ վրանը։
Կացարանը կառուցվել է ինքնաշեն միջոցներով Ռուսաստանի Դաշնության կողմից Ազովստալի նկուղներում շարունակվող ռմբակոծությունների պայմաններում։ Դատելով տեսանյութից՝ գործարանի տակ գտնվող տարածքում կան բազմաթիվ նման ժամանակավոր կացարաններ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան