Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կիրակի անցկացվող մայիսմեկյան ցույցերի ժամանակ՝ ցրելու համար սեւ հանդերձանքով իրավախախտներին, որոնք կողոպտում էին կոմերցիոն տարածքները, հայտնում է Reuters-ը:
Հազարավոր մարդիկ միացել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացված մայիսմեկյան ցույցերին՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը եւ հրաժարվել թոշակի տարիքը բարձրացնելու ծրագրից: