Իշխան Սաղաթելյանը հանձնարարություն է տվել ԱԱԾ-ին՝ ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի հայտարարության (տեսանյութ)
ՔաղաքականԱնդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում, իշխանությունը ժողովուրդն է և առաջիկա օրերին իրենք դա իրենց մաշկի վրա կզգան: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին, որը կոչ էր արել ԱԱԾ-ին հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել ՊՆ-ին:
Ըստ Ի. Սաղաթելյանի սա իշխանության խուճապի արդյունք է։
«Ես էլ ԱԱԾ-ին հանձնարարում եմ, որ զբաղվի դավաճաններով, ովքեր մեր պետությանը վնաս են հասցրել: Անդրանիկ Քոչարյանի կոչին եթե հետևենք, իրենց ֆրակցիան կես կլինի, էլ չեմ ասում, որ պետք է սկսել Նիկոլից: Անդրանիկ Քոչարյա՞նն է մեզ բանակում ծառայելով կամ հայրենիք պաշտպանելով վախեցնում»,-ասաց Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Facebook-ի իր էջում գրել էր․ «Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից