Ընդդիմության երթը հասել է Ֆրանսիայի հրապարակ, մեկնարկել է հանրահավաքը. ուղիղ
ՏեսանյութերԸնդդիմության երթն արդեն հասել է Ֆրանսիայի հրապարակ, որտեղ մեկնարկել է հանրահավաքը, հաղորդում է News.am-ը։
Հիշեցնենք, որ անհնազանդության մասնակիցներն այսօր երթով անցել էին Ազգային ժողովի մոտով, որտեղ բախում էր տեղի ունեցել նրանց մուտք դեպի Դեմիրճյան փողոց փակած ոստիկանների հետ։ Ի վերջո, ոստիկանները բացել էին ճանապարհը, և ընդդիմադիրները երթը շարունակել էին դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Արտաքին գործերի նախարարության մոտ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Արցախը հայկական և Արցախի դրոշը պիտի տեղադրվի ԱԳՆ շենքում, ոստիկանները նախ թույլ չտվեցին, ապա քիչ անց ոստիկանների թույլտվությամբ Սաղաթելյանը դրոշը տեղադրեց ԱԳՆ շենքի նախասրահում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան