Պերուացի կինն արթնացել է իր թաղման ժամանակ, այնուհետև մահացել (տեսանյութ)
ՏեսանյութերՊերուում 36-ամյա տեղացի կինը, ով մահացած է հայտարարվել ավտովթարից հետո, արթնացել է սեփական թաղման ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ռոզա Իզաբել Չեսպեդե Կայական իր հարազատների հետ վթարի է ենթարկվել Չիկլայո նահանգում. նրա եղբայրը մահացել է, իսկ երեք եղբորորդիները ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Կինը նույնպես հոսպիտալացվել է, բուժհաստատությունում բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Հուղարկավորության ժամանակ Կայական արթնացել է փակ դագաղում։ Դուրս գալու համար նա սկսել է թակել կափարիչը: «Նա բացել էր աչքերը և քրտինքի մեջ էր: Անմիջապես գնացի գրասենյակ, ոստիկանություն զանգահարեցի»,- պատմել է գերեզմանատան աշխատակիցը:
Դրանից հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց եւ միացրել կենսապահովման համակարգին։ Սկզբում նրա առողջական վիճակը լավացել էր, սակայն մի քանի ժամ անց մահացել է։
Տեղի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։