Հրատապ. Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ (տեսանյութ)
ՏեսանյութերՆիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ գործողություններ իրականացնելու հանձնարարություն է տրվել դատախազի կողմից քննիչին, այդ մասին քիչ առաջ հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Վայրկյաններ առաջ մեզ տեղեկացրեցին, որ Զինվորական դատախազության կողմից հասցեագրված գրություն է եկել, համաձայն որի՝ հանձնարարվել է Զինվորական քննչական վարչությանը՝ կատարելու համապատասխան քննչական գործողություններ, որոնք նշված էին մեր միջնորդության մեջ, իսկ մեր միջնորդությունը վերաբերում էր ձերբակալմանը: Քննիչն արդեն ստացել է գրությունը, ուղարկվել է համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու նպատակով»,-զոհված զինվորների հարազատների ակցիայի ժամանակ հայտարարեց նրանց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով՝ քննիչը պետք է համապատասխան քննչական գործողություններ, ինչը ենթադրում է հարցաքննություն, ձերբակալություն: