Ռուսաստանի ֆինանսների նախարար է նշանակվել Անտոն Սլիուանովը
Ռուսաստան
Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի հրաժարականից հետո նախարար է նշանակվել Անտոն Սիլուանովը, ով մինչ այդ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Ալեքսեյ Կուդրինը նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել այս տարվա սեպտեմբերին՝ նախագահ Մեդվեդևի առաջարկով: Հոկտեմբերի 11-ին Կուդրինը պաշտոնապես լքել էր կառավարության կազմը:
«Ես կարող եմ միայն ասել, որ Անտոն Սիլուանովը պրոֆեսիոնալ է, ով տիրապետում է աշխատանքային բոլոր մեխանիզմներին, բոլոր լծակներին եւ ունի մեծ փորձ: Նա արժանի է նախարարի պաշտոնին», - ասել է Կուդրինը: Հաղորդում է Ռիա Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)