Հետաձգվեց Նահապետ Գևորգյանի որդու դատը
Իրավունք
Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անորոշ ժամանակով հետաձգվեց ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Արտակ Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատը հետաձգվեց մեղադրողի մոր առողջության վատացման պատճառով։
Հիշեցնենք, որ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Lurer.com-ը, հուլիսի 18-ին՝ ժամը 03.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987թ. ծնված Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1982թ. ծնված Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան՝ «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում