«Հարսնաքար»–ի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի դիմումը
Իրավունք
«Հարսնաքար»–ի գործով դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց ամբաստանյալների կողմից ներկայացված՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ամբաստանյալների պաշտպանները դատավորին ինքնաբացարկ էին ներկայացրել։
Նրանք նշել էին, որ դատավորը կողմնակալ է։ Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Թովմասյանը նշել էր, որ այստեղ ավելի շատ շոու ծրագիր է, քան դատավարություն, հետևաբար իրենք միջնորդում են դատավորի ինքնաբացարկը։
Ավելացնենք, որ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17–ին ժամը 14։30–ին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում