Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերին Ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարություն Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ Տոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետ Եվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցով Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ 

Փաստաբանները նախընտրել են էժանագին ինքնագովազդի ճանապարհը. ոստիկանություն

Իրավունք

«Հայկական ժամանակ» օրաթերթի 10.10.2012 թ. համարում տեղեկատվություն է հրապարակվել, թե Քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ-ում «Հարսնաքար»-ի գործով քննչական խմբի անդամ Ռուբեն Վարդանյանը բռնություն է գործադրել Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ: Թղթակցին Եգորյանը փոխանցել է, որ քննիչը իրեն հրել է քննչական գործողությանը մի քիչ ուշացումով ներկայանալու համար:

Սկսենք նրանից, որ փաստաբան Եգորյանին որևէ քննչական գործողության ոչ ոք չի հրավիրել, որպեսզի ուշանար կամ՝ ոչ: Ավելին՝ այս ամբողջ աղմուկը ոչ մի առնչություն չունի «Հարսնաքար»-ի գործի հետ:

Իրականում տեղի է ունեցել հետևյալը:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում՝ նորածնի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում 2012 թ. հոկտեմբերի 8-ին հարցաքննության է հրավիրվել հիշյալ գործով կարևոր վկաներից մեկը, որը ներկայացել է փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ, ընդ որում, միայն նրան էր լիազորել ներկայացնելու իր շահերը:

Քննչական գործողության ընթացքում, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ քրեական գործում փաստաբանի ներգրավման ընթացակարգը, Լուսինե Հակոբյանը քննիչին հայտարարել է, որ իր գործընկեր Տիգրան Եգորյանը նույնպես ցանկանում է մասնակցել քննչական գործողությանը, ու պահանջել է, որ նրան թույլատրվի բարձրանալ քննիչի աշխատասենյակ: Քննիչը, նկատի ունենալով, որ վկայի՝ փաստաբանի հետ քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու իրավունքն արդեն իսկ ապահովված է, մերժել է քննչական գործողությունն անհարկի ձգձգելու և խոչընդոտելու միտում հետապնդող Լուսինե Հակոբյանի պահանջը:

Տեսնելով, որ իր «ցանկությունը» չի կատարվում՝ Տիգրան Եգորյանն այդ ընթացքում խաբեությամբ՝ ինչ-որ փաստաթուղթ հանձնելու պատրվակով, անցագիր է ստացել Քննչական գլխավոր վարչության քարտուղարության աշխատակցի միջոցով և սահմանված անցագրային կարգը շրջանցելով՝ խաբեությամբ մտել է ՔԳՎ շենք, բարձրացել ՀԿԳ քննության վարչության հարկաբաժին, առանց թույլտվության մտել քննիչի աշխատասենյակ և անվայել պահվածք դրսևորելով, խոչընդոտելով քննչական գործողության ընթացքը՝ քննիչից բացատրություն պահանջել, թե ինչու թույլ չեն տվել, որ ինքը վերև բարձրանա: Քննիչը Եգորյանից պահանջել է չխոչընդոտել քննչական գործողության ընթացքը և դուրս գալ աշխատասենյակից: Եգորյանը նախ մերժել է պահանջը, ապա, այնուամենայնիվ, դուրս է եկել սենյակից ու հեռացել ՔԳ վարչությունից՝ այդպես էլ որևէ փաստաթուղթ քարտուղարություն չհանձնելով:

Տիգրան Եգորյանի՝ փաստաբանին անհարիր պահվածքի պատճառով խաթարվել է քննչական մարմնի աշխատանքը, չի կայացել առանձնապես ծանր հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կարևոր վկայի հարցաքննությունը:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ղեկավարությունն այս տգեղ միջադեպի առնչությամբ արդեն իսկ դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին և ներկայացնելով փաստերը՝ խնդրել Պալատում քննարկման առարկա դարձնել փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի գործողությունները, լուծել նրանց կարգապահական պատասխանատվության հարցը՝ հիմք ընդունելով նաև, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ փաստաբանների պալատի միջև 8.02.2012 թ. կնքված հուշագրի համաձայն՝ համագործակցության առարկայի մեջ մտնում է նաև վարքագծի կանոնների պահպանման ապահովումը:

Իսկ մեզ մնում է հավելել, որ մասնավորապես «Հարսնաքար»-ի գործի շրջանակներում Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը առաջին անգամը չեն անհիմն ու անփաստարկ հայտարարություններով թյուրիմացության մեջ գցում հասարակությանը:

Փաստաբանների այս զույգը նույնպիսի աղմուկ բարձրացրել էր նաև Գառնիկ Ավետյանին տուժողի իրավահաջորդ և իրենց՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու հարցում: Նրանց առաջարկվել էր՝ գործելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, Գառնիկ Ավետյանից վերցնել նախաքննական մարմնին հասցեագրված դիմում՝ իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, ինչին կհաջորդեր իրավահաջորդի ներկայացուցիչների ճանաչման հարցի լուծումը: Սակայն փաստաբանները Ավետյանին իրական իրավաբանական օգնություն ցուցաբերելու փոխարեն, նախընտրելով էժանագին ինքնագովազդի ճանապարհը, հրաժարվել էին արձագանքել գործի վարույթն իրականացնող մարմնին, որը, օրենքի շրջանակներում, այս հարցերը լուծեց տառացիորեն մեկ օրվա ընթացքում:
Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը աղմուկ բարձրացրին նաև այս տարվա օգոստոսին՝ հայտարարելով, թե նախաքննական մարմինը չի տրամադրում «Հարսաքար»-ի գործով նյութերը, երբ իրականում իրենք, անտեսելով հրավերը, օգոստոսի 1-ին չէին ներկայացել ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն, դրանից հետո էլ չէին պատասխանել հեռախոսազանգերին ու չէին տեղեկացրել չներկայանալու պատճառը…
Թե առաջիկայում ինչ նոր «դրսևորումներ» կունենան այս փաստաբանները, դժվար է ասել: Համենայնդեպս, մենք միշտ պատրաստ ենք հասարակությանը ներկայացնել զուտ փաստերն ու իրողությունները:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան
Ամենադիտված