Պաշտպանն առաջարկով դիմել է նախարարին
Իրավունք
Շուրջ մեկ ամիս է, ինչ կենսաթոշակային օրենսդրության մեջ կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում մահացած կերակրողի 18 տարին լրացած և հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող զավակները խոչընդոտների են հանդիպում իրենց հասանելիք կենսաթոշակը ստանալիս:
Խնդիրը հետևյալն է. կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում են առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը, որում նշվում են կազմակերպության անվանումը, տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, ուսանողի կամ աշակերտի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունելու կամ հաջորդ կուրս կամ դասարան փոխադրելու հրամանի համարը (իսկ նախկինում եղել է միայն առկա ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանք): Այսինքն, ներկայումս պահանջվող տեղեկանքում ուսումնական հաստատության կողմից պետք է հաստատվի ուսանողի՝ հաջորդ կուրս փոխադրվելու փաստը:
Քաղաքացիների տեղեկացմամբ, ուսումնական հաստատությունները շարունակում են տրամադրել նախկին ձևի տեղեկանք, ինչն էլ ավելորդ քաշքշուկ և ձգձգումներ է առաջացնում կենսաթոշակի վճարման համար, միաժամանակ խոչընդոտում ուսանող կենսաթոշակառուների ուսումնառությանը:
Բարձրացված խնդրի կապակցությամբ Պաշտպանը առաջարկով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել օրենսդրական պահանջների փոփոխությունների մասին հանրակրթական ուսումնական հաստատություններին իրազեկման ուղղությամբ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում