Բողոք` ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության
Հայաստան
Այսօր` ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ քննվելու է փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի բողոքն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ իրենց միջնորդությունները մերժելու և գործն առանց պատշաճ քննության դատարան ուղարկելու մասին որոշումների դեմ:
«Ըստ էության, սա Վահե Ավետյանի գործի առումով ամենակարևոր դատական ճակատն է, որովհետև Նոր-Նորքի դատարանը սահմանափակված է մեղադրանքով, իսկ այս գործի քննության արդյունքում Կենտրոնի դատարանը կարող է որոշում կայացնել՝ պարտավորեցնելով դատախազությանը ետ վերցնել գործը և ցուցում տալ նախաքննության մարմնին պատշաճ քննություն իրականացնելու և ճիշտ մեղադրանք առաջադրելու մասին: Հետևաբար, մեր ակտիվ մասնակցությունն այս նիստին օրվա հրամայական է: Այսպիսով՝ հինգշաբթի, ժամը հինգին, բոլորս դեպի Կենտրոնի դատարան»,– «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»–ի գործով բոլոր մեղավորներին» քաղաքացիական շարժման ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Լուսինե Հակոբյանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի