Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Աբովյանցի գործարարի սպանությունը կոծկո՞ւմ են. հարազատները արդարություն են փնտրում

Իրավունք

Մկրտիչ (Մերուժան) Խաչատրյանը, որը Աբովյանում հայտնի գործարար էր ու «ՄԱ-Պլազա» ժամանցային խոշոր կենտրոնի սեփականատերը, դաժան ծեծի հետևանքով հիվանդանոցում ստացած վնասվածքներից մահացել է: Այժմ հարազատները արդարություն են փնտրում և պահանջում են՝ պատժել սպանության բոլոր մեղավորներին:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գործարարի հարազատները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, հենց իրեն պատկանող «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի մոտ. մի խումբ երիտասարդներ վիճաբանել են և այդ ամենը տեսնելով՝ Մերուժան Խաչատրյանը փորձել է հանդարտեցնել: «Նա մոտենում է, խնդրում է, որ չվիճեն շենքի դիմաց, որովհետև ինչ էլ որ լինի, ինքը պատասխանատու է իրեն պատկանող շենքի դիմաց վիճաբանության ու դրա հետևանքների համար: Էդ խմբից մի հինգ երիտասարդ մոտենում են նրան, սկսում են հայհոյել, քաշքշել՝ նրանցից մեկը զինծառայող է Ալբերտ անունով և երկու եղբայրներ Վարդան և Վահրամ Գրիգորյաններ: Նրանցից Վահրամ Գրիգորյանը երկու տարի առաջ սպանել է մի մարդու, բայց որոշ պաշտոնյաների հովանավորությամբ հիմա ազատության մեջ է: Մենք ուղղակի չենք ուզում, որ այս գործն էլ կոծկվի»,-ներկայացրել է հարազատներից մեկը:

Նրանց խոսքով, դաժան ծեծի ենթարկված Մկրտիչ Խաչատրյանը այդ օրը տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ենթարկվում գլխի վիրահատության, բայց դժբախտաբար, սեպտեմբերի 27-ին Խաչատրյանը մահանում է:

Գործարարի մահվան կապակցությամբ ոստիկանության Աբովյանի բաժնում նախապատրաստվել են նյութեր, և հարազատների պատմելով,Վահան ու Վարդան Գրիգորյանները մի քանի ժամ ձերբակալված են մնացել, բայց այժմ ազատության մեջ են:

Բացի նշված երկուսից, ըստ թերթի զրուցակիցների, ծեծկռտուքին մասնակցել է նաև զինվորական ծառայության մեջ գտնվող Ալբերտ Ռոստոմի Քարհանյանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրել են, որ քանի որ գործում մասնակցություն է ունեցել զինվորական անձ, նա տեղափոխվել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն:

Այստեղից լրատվական ծառայության ղեկավար Մերի Սարգսյանը տեղեկացրել է, որ «սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ծեծկռտուք, որից հետո Մերուժան Խաչատրյանը հայտնվել է հիվանդանոցում, այնուհետև՝ սեպտեմբերի 27-ին մահացել է: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Կատարվում է նախաքննություն»: ՊՆ քննչական ծառայությունից սակայն չասացին, թե որ զորամասի ծինծառայող է Ալբերտ Քարհանյանը և ինչու ծառայության մեջ չի եղել այդ օրը:

Այժմ Ալբերտ Քարհանյանը կալանավորված է, բայց հարազատները վստահ են, որ Ալբերտը միայնակ չի գործել: «Համալիրի տեսագրությունները պարզ ցույց են տվել, թե ինչ է կատարվել դրսում: Մերուժին հրել-քցել են գետնին ու ոտքով, քարով խփել գլխին, հետո տեսել են արյուն ա գալիս ականջից, քթից ու որ համալիրի աշխատողներից մեկը եկել, ասել ա՝ կանգնեք, սրանք թողել հեռացել են»,-պատմում են հարազատները:

Նրանք արդեն դիմում են գրել զինդատախազին՝ խնդրելով արդար քննություն անցկացնել, իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին խնդրում են չկոծկել սպանությունը:

«Մենք ուզում ենք աղմուկ բարձրացնենք, որ չկարողանան ծածկեն, թիկունք կանգնեն, կոծկեն: Ինչպես եղավ Վահե Ավետյանի դեպքում՝ ընդեղ Նեմեցն էր հովանավոր, ստեղ էլ՝ մեկ ուրիշը: Էս երկիրը էդ երկիրն ա. մարդ են սպանում ու չեն պատժվում», -ասում են սպանվածի հարազատները:

Հիշեցնենք՝ ավել վաղ Լուրեր.com–ը գրել էր, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 13–ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով սեպտեմբերի 27-ին Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքում հայտնի գործարար Մերուժան Խաչատրյանը (Աղվես Մերուժը)։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված