Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Նախարարի կինը նոտար դառնալու մտադրություն չունի եւ չի էլ ունեցել

Իրավունք

«Նախարարի կինը նոտա՞ր է դառնալու» խորագրով 168 ժամ թերթի տարածած տեղեկատվության մեջ իրականությանը համապատասխանող ընդամենը երկու փաստ կա միայն. 1. հոկտեմբերի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունն անցկացնելու է նոտարի որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը,2. Վահագն Գրիգորյանը նոտար է նշանակվել Էրեբունի վարչական շրջանում: Մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Հերքում բոլոր հիմնավորումներով.

Թերթի տեղեկություններով « հոկտեմբերի 20-ին կայանալիք նոտարի քննություններին մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը»:

Ի գիտություն.

Տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանն ընդհանրապես չի դիմել, չէր էլ կարող դիմել և, բնականաբար, մասնակցել նոտարի որակավորման ստուգման քննություններին, որովհետև 1995 թվականին ավարտելով Երևանի Գլաձոր համալսարանը և ստանալով իրավաբանի մասնագիտություն, երբևէ չի աշխատել:

Մինչդեռ հաստատված կարգի համաձայն « Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և'

1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝

2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝

3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

Փաստ է, որ իրավաբանի մասնագիտություն ստացած Լամարա Խուդավերդյանը, ով երբևէ չի աշխատել, չէր կարող անգամ դիմել քննություններին մասնակցելու, քանի որ չունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ, իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան, նոտարական գործունեության անգամ մեկ օրվա ստաժավորում չի անցել ոչ նոտար Հասմիկ Հարությունյանի և ոչ էլ որևէ այլ նոտարի մոտ, ինչպես «168 ժամ» թերթին են փոխանցել անանուն աղբյուրները:

Լամարա Խուդավերդյանը ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո առ այսօր զբաղվում է երեք երեխաների դաստիարակությամբ:

Կից ներկայացնում ենք նոտարական պալատի հայտարարությունն ու նոտարի որակավորման ստուգման քննություններին դիմած և կարգի պահանջներին բավարարող անձանց ցուցակը, և եթե թերթի պատասխանատուներին հաջողվի այդ ցանկում գտնել ՀՀ արդարադատության նախարարի կնոջ՝ Լամարա Խուդավերդյանի անուն ազգանունը, ապա նախարար Հրայր Թովմասյանը պատրաստ է «հաղթողին», որպես մրցանակ հանձնել իր ողջ ունեցվածքը:

Թերթի տարածած հաջորդ տեղեկատվությունը, թե «ըստ գործող կարգի, նոտարական քննություններն անցկացվում են առնվազն երեք տարին մեկ անգամ, սակայն վերջին քննություններն անցկացվել են ընդամենը մեկ տարի առաջ' անցյալ տարվա նոյեմբերին»

Ի գիտություն.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության N789-Ն որոշմամբ հաստատված Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգի եկրորդ կետի՝« Որակավորման ստուգումները կազմակերպվում են առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ' Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կոնկրետ ժամկետներում: Որակավորման ստուգում անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքի, ինչպես նաև հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (այսուհետ' www.azdarar.am) կայքի միջոցով հայտնվում է որակավորման ստուգման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ: Որակավորման ստուգման մասին տեղեկատվության մեջ նշվում են ստուգման համար համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերջին ժամկետն ու վայրը:»

Սույն դրույթի համաձայն նախարարը պարտավորված է քննություններ նշանակել առնվազն ամեն երեք տարին մեկ անգամ, անկախ որևէ հանգամանքից: Միևնույն ժամանակ, նախարարը իրավունք ունի ավելի հաճախ նշանակել քննություններ՝ ելնելով նոտարների նշանակման անհրաժեշտությունից: Այս պահին մի շարք համայնքներում առկա են նոտարների թափուր հաստիքներ, ինչպես նաև Երևանի որոշ վարչական շրջաններում կա նոտարներ նշանակելու անհրաժեշտություն, նոտարական որոշ գրասենյակներում հերթերից և քաղաքացիների կուտակումներից խուսափելու նպատակով: Հետևաբար նոտարական թեկնածուների որակավորման ավելի մեծ հաճախականությամբ ստուգում իրականացվելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա համապատասխան նոտարներ նշանակելու անհրաժեշտություն:

Թերթը գրում է նաև, որ «Անցյալ տարվանից քննության թեստերի հեղինակը Վահագն Գրիգորյանն է, ով նախարարի հետ միասին ժամանակին աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրում, իսկ անցյալ տարվանից նոտար է նշանակվել Էրեբունի վարչական շրջանում:Ի գիտություն

Նախ Էրեբունի վարչական շրջանի նոտար Վահագն Գրիգորյանը չի աշխատել Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրում, նա չէր կարող և չի եղել նոտարի որակավորման ստուգման քննության թեստերի հեղինակը, քանի որ մասնակցել է անցյալ տարի անցկացված թափանցիկ, հրապարակային, համացանցով ուղիղ եթերում հեռարձակվող քննությանը:

Ինչ վերաբերում է 2012 թ. քննությունների հարցաշարերին, ապա դրանք կազմվել են հաշվի առնելով 2011 թ. մասնակիցների բողոքներն ու լրացուցիչ հետազոտությունների արդյունքները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված