Միքայել Փաշայանը՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդական
Իրավունք
Համաշխարհային մաքսային կազմակերպությունը հավաստագիր է հանձնել ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանին՝ որպես Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների մոդելի բնագավառում մաքսային ծառայության տեխնիկական և գործառնային խորհրդատուի: Նման կոչման արժանանալու համար հիմք է ծառայել ՏՏ վարչության պետի ակտիվ մասնակցությունը միջազգային համագործակցության ծրագրերին և աշխատաժողովներին: Մասնավորապես այս տարվա հունիսին Մ. Փաշայանը՝ որպես ՀՄԿ կողմից ԱՊՀ երկրների մասշտաբով հավաստագրված միակ մասնագետ, դասախոսություններ է կարդացել Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կազմակերպած «Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների մոդել» խորագրով աշխատաժողովին: Նա նաև զեկույցներ է ներկայացրել Թբիլիսիում ՀՄԿ կազմակերպած «Հարավային Կովկասում առևտրի խթանում, «մեկ պատուհան» սկզբունք և առևտրային տվյալների պահանջների ներդաշնակեցում» խորագրով 2-րդ տարածաշրջանային համաժողովում: Իսկ ավելի վաղ «Հարկատու-3»-ն առաջին մրցանակակիր է ճանաչվել Վրաստանում անցկացված միջազգային ամենամյա մրցանակաբաշխությանը՝ պետական գործակալությունների կողմից տրամադրվող «ամենակիրառելի էլեկտրոնային ծառայություն» անվանակարգում ներկայացված պետական հատվածի 11 խոշորագույն նախագծերի շարքում:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում