Սիրիական զորքերը հետ են մղել ահաբեկիչների գրոհն Իդլիբի նահանգի արեւելքում
ԱշխարհՍիրիական բանակի մարտիկներն օգոստոսի 10-ին դիմագրավել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների հարձակումն Իդլիբի ահանգի արեւելքում: Ինչպես հաղորդել Է SANA գործակալությունը, 25 օտարերկրացի վարձկաններից բաղկացած հրոսակախումբը փորձել Է Նեյրաբի շրջանից անցնել Ջուբաս ավան, որտեղ գտնվում Է կռավարական ուժերի ճամբարը:
«Սիրիացի զինծառայողները մարտի են բռնվել ահաբեկիչների դեմ եւ կորուստներ հասցրել նրանց,- նշում Է գործակալությունը:- Հակառակորդը նահանջել Է եւ այլեւս չի փորձել գրոհել»: ՍԱՆԱ-ն նշում Է, որ գրոհայինների զինված հարձակումներն զգալիորեն հաճախացել են Սիրիայի հյուսիս - արեւմուտքում: Օգոստոսի 8-ին սիրիական զորքերի եւ ընդդիմության զինված կազմավորումների շփման գծում, որոնց աջակցում Է Թուրքիան, սպանվել Է երեք ահաբեկիչ: Հուլիսի 26-ին սիրիական բանակի հրետանին ի պատասխան հակառակորդի սադրանքի հարվածներ Է հասցրել թուրքամետ ուժերին Դեյր Սեմանի շրջանում եւ Աազազ սահմանամերձ քաղաքի շրջակայքում, ինչպես նաեւ Ջեբել Աքրադ եւ Ջեբել Քաբբանի լեռնային տեղանքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: