Ուկրաինացի վարորդն արդարացվել է 7 մարդու կյանք խլած ավտովթարի համար
ԱշխարհԿոս շրջանում (Նյու Հեմփշիր, ԱՄՆ) դատարանն արդարացրել է ուկրաինացի Վլադիմիր Ժուկովսկուն, ով, գտնվելով թմրամիջոցների ազդեցության տակ, մահվան ելքով վրաերթի պատճառ է դարձել 2019թ։ Այս մասին հայտնում է Daily Mail պորտալը։
2019 թվականի հունիսի 21-ին Ժուկովսկին, գտնվելով հերոինի, ֆենտոնիլի և կոկաինի ազդեցության տակ, բեռնատարով բախվել է մոտոցիկլավարների շարասյունին, որը հիմնականում բաղկացած է եղել ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի վետերաններից։ Օգոստոսի 9-ին Կոս շրջանի Գերագույն դատարանի երդվյալ ատենակալները նրան անմեղ ճանաչեցին յոթ բայքերների անզգուշությամբ սպանելու մեջ:
Դրա դիմաց ուկրաինացի բնակչին արտաքսում են հայրենիք, քանի որ նա օրինական հիմքեր չի ունեցել ԱՄՆ-ում գտնվելու համար։