Կինը դատի է տվել ծնողներին` առանց իր թույլտվության իրեն ծննդաբերելու համար
ԱյլԱՄՆ-ում չափահաս աղջիկը դատի է տվել ծնողներին՝ առանց իր թույլտվության իրեն ծննդաբերելու համար, և շահել է դատը։ Չորեքշաբթի՝ օգոստոսի 10-ին, դիմումատուի սեփական պատմության տեսանյութը հայտնվել է համացանցում։
Այսպիսով, ամերիկուհին պնդում է, որ դատարանը հորը և մորը պարտավորեցրել է ամսական հինգ հազար դոլար վճարել իրեն։
Սակայն ծնողները վերաքննիչ բողոք են ներկայացրել։
«Իսկ հիմա նրանք կարող են ինձ ոչինչ չվճարել: Եվ ես, անիծյալ լինի, պետք է աշխատանք փնտրեմ, իսկ որտեղի՞ց փորձ ձեռք բերեմ, զարմանում եմ: Որտե՞ղ բարձրագույն կրթություն ստանամ, հը՞ն: Ինձ ուրիշ ոչ ոք ամսական 5 հազար չի վճարում: Դրանք չկան: Եվ զարմանում եմ, ինչպե՞ս եմ վճարելու իմ հաշիվները: Մի խոսքով, ընդհանրապես պետք չէ ծննդաբերել, եթե պատրաստ չեք օգնել ձեր երեխաներին»,- բողոքել է աղջիկը: