Ռուսաստանում ինտերնետ գրաքննություն չի լինի
Ռուսաստան
Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հերթական անգամ հանդես է եկել հայտարարությամբ, որ իշխանությունները չեն պատրաստվում սահմանափակումներ կամ գրաքննություն դնել համացանցի օգտագործման վրա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ոչնչի ձեռք տալ չենք պատրաստվում: Ոչ մի համակարգ չի արգելափակվի, այդ թվում եւ Թվիթերը»,- «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահը:
Նշենք, որ Դմիտրի Մեդվեդեւն ակտիվ համացանցային օգտատեր է եւ խորհրդարանական ընտրություններից հետո արդեն մի քանի անգամ հրապարակայորեն ընդգծել է, որ ցույցերի ու հանրահավաքների հետ կապված ՌԴ ուժային կառույցները չեն նախատեսում սահմանափակումներ դնել համացանցից օգտվելու վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)