Ռուսական 10 ինքնաթիռ պատժամիջոցների պատճառով չի կարող լքել Գերմանիայի տարածքը
Ռուսաստան
Գերմանիայի օդանավակայաններում շարունակում են արգելափակված մնալ ռուսական 10 ինքնաթիռներ, որոնք պատկանում են ռուս սեփականատերերին կամ ռուսական օդանավերը տնօրինող անձանց ու ընկերություններին։
Այդ մասին հայտնում են Գերմանիայի տրանսպորտի դաշնային նախարարությունից։
Նշվում է, որ այդ ինքնաթիռները չեն կարող լքել երկրի տարածքը՝ ՌԴ-ի ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունից 3 օր անց, Գերմանիան փակել էր օդային տարածքը ռուսական ավիացիայի համար


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան