Նախնական դատական նիստ՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ գործով
Իրավունք
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին տեղի կունենա նախնական դատական նիստ քաղաքացի Հրանուշ Խառատյանն ընդդեմ գործարար Ռուբեն Հայրապետյանի գործով: Տեղեկացնում է Datalex–ը։
Հայցվորը պատասխանողից պահանջում է հատուցում իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար:
Գործարարի դեմ նույնպիսի հայցապահանջով քաղաքացիներ Գարեգին Չուգասզյանի և Դավիթ Սանասարյանի հայցադիմումներն ընդունվել են հիշյալ դատարանի դատավորներ՝ համապատասխանաբար Աիդա Դավթյանի և Էդուարդ Ամալյանի վարույթ:
Նշենք, որ քաղաքացիներ Դավիթ Սանասարյանի և Գարեգին Չուգասզյանի դատական նիստերի օրերը դեռ նշանակված չեն։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում