ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Տոկաևին
ԱշխարհԱմերիկայի Միացյալ Նահանգները մնում է Ղազախստանի բարեկամն ու գործընկերը և պատրաստ է աջակցել լայնածավալ բարեփոխումների իրականացմանը, հայտնել են հանրապետությունում ԱՄՆ դեսպանատանը։
«Միացյալ Նահանգները մնում է Ղազախստանի վստահելի բարեկամն ու գործընկերը և պատրաստ է աջակցել, քանի որ Ղազախստանը հետամուտ է լայնածավալ բարեփոխումներին», - ասվում է ԱՄՆ դեսպանատան սոցցանցերում հինգշաբթի օրը հրապարակված գրառման մեջ:
Դիվանագիտական վարչությունը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին «Ղազախստանի ժողովրդին ուղղված այսօրվա ուղերձից հետո կոնգրեսականների հետ ԱՄՆ-ի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների շուրջ արդյունավետ քննարկման համար»: