Թրամփը Բայդենին խելագար է անվանել
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան այն բանի, որ պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենն իրեն ծայրահեղական է անվանել, նրան խելագար է որակել։ Սոցցանցի էջում հայտնվել է Սպիտակ տան 45-րդ ղեկավարի պատասխանը.
«Մինչ այս, Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում ասել էր, որ իր նախորդ Թրամփը և Թրամփի «Դարձնենք Ամերիկան կրկին մեծ» (MAGA) շարժման կողմնակիցները ներկայացնում են ծայրահեղականություն, որը սպառնում է Ամերիկային։ Ինչ-որ մեկը պետք է Ջո Բայդենին բացատրի, թե ինչ է նշանակում MAGA։ Եթե նա չի ցանկանում Ամերիկան նորից մեծացնել, և դատելով նրա խոսքերից, արարքներից և մտքերից, նա չի ուզում, ապա նա միանշանակ չպետք է ներկայացնի Միացյալ Նահանգները»,-ասել է Թրամփը։
Թրամփի խոսքով՝ Բայդենը զայրացած տարօրինակ ելույթ է ունեցել Ամերիկայի հասցեին սպառնալիքներով։
«Նա [Բայդենը] պետք է որ խելագար լինի կամ գուցե տառապում է դեմենցիայի վերջին փուլով»,-ասել է Թրամփը: