26 տարի ազատազրկման մեջ գտնվող Մհեր Ենոքյանի պատժի ռեժիմը մեղմացվել է
Իրավունք
Շուրջ 26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը` 2022 թ․ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ»,- նշեց Նավիկյանը։
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանն իր համակուրսեցուն առաանձնակի դաժանության սպանելու մեղադրանքով մահապատժի էր դատապարտվել 1996 թվականին, սակայն 2003 թվականին, երբ Հայաստանում վերացավ մահապատիժը, նրա պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)