Շոյգուն անվանել է Ուկրաինայի հակահարձակման նպատակը
Համաշխարհային ՄամուլՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Կիևի հակահարձակման նպատակը Արևմուտքում պատրանք ստեղծելն է, որ Ուկրաինան ի վիճակի է դիմակայել Ռուսաստանին։ Այս կարծիքը նա հայտնել է ռազմական գերատեսչությունում կայացած կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես ընդգծում եմ, որ այդ գործողությունը ծրագրվել է Զելենսկու գրասենյակի կողմից՝ արևմտյան կուրատորների մոտ Ուկրաինայի զինված ուժերի՝ հարձակողական գործողություն իրականացնելու ունակության պատրանք ստեղծելու միակ նպատակով»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնյան։
Շոյգուն նաև նշել է, որ այժմ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը Նիկոլաև-Կրիվոյ Ռոգ և այլ ուղղություններով, սակայն զգալի կորուստներ են կրում։