Ռուսական բանակն Ուկրաինայում մոտ 3000 վարձկան է ոչնչացրել. Շոյգու
Համաշխարհային ՄամուլՓետրվարի 24-ից Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ոչնչացրել են 2831 օտարերկրյա վարձկանների։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած կոնֆերանսի ժամանակ, գրում է ren.tv-ն։
«Մենք կշարունակենք Դոնբասի ազատագրումը և պայմանների ստեղծումը, որոնք երաշխավորում են Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը»,- ասել է ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարը։
Շոյգուի խոսքով՝ Կիևում մեծ կորուստների ֆոնին օտարերկրյա զինյալների ներհոսքն Ուկրաինա նվազել է ավելի քան 3,5 անգամ։